Արցախի Նախագահը Բերձորում մասնակցել է ԵՊՀ 100-ամյակի ծառատունկին

Armenpress 16:52, 28 Հոկտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am