Մխիթարյանը` Unicef-ի նոր տեսանյութում

Armenpress 17:07, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպանն է, հերթական անգամ խոսել է երեխաների հավասար հնարավորությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Unicef-ի նոր տեսանյութում Մխիթարյանը շեշտում է, որ սահմանափակ կարողություններով երեխաները պետք է մաս կազմեն իրենց ընտանիքների առօրյայում, այլ ոչ թե առանձնացվեն հասարակությունից:

Հենրիխ Մխիթարյանը Unicef-ի բարի կամքի դեսպանն է 2016 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am