Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

Armenpress 14:47, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ավարտել ենք  Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում իրականացնել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կավարտենք: Այնտեղ ևս լուրջ խախտումներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սանասարյանը՝ ավելացնելով, որ ԵՊՀ-ում խախտումների վերջնական չափը չի կարող ասել:

«Բայց նախնական տվյալներով՝ երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասաց Դավիթ Սանասարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am