1000х90.jpg (78 KB)

ՌԴ նախագահի խորհրդականը կարևորում է ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների կազմակերպումը

Armenpress 19:12, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը կարևոր է համարում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կազմակերպելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գազը ռուբլով գնելու հարցը, դա հնարավոր է և բնական: Մենք հետևողականորեն քննարկում, խոսում ենք ազգային արժույթում փոխադարձ հաշվարկներ կազմակերպելու հարցի մասին: Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարագայում այդ ուղությունը դարձել է առաջնահերթ»,-ասաց Սերգեյ Գլազևը:  Նա նկատեց, որ ընկերություններն սկսում են ավելի շատ հասկանալ, որ արտարժույթով աշխատելը ռիսկեր է պարունակում: Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան, թե հաշվարկներն ազգային արժույթով երբ են իրականացվելու, Գլազևը նշեց, որ դա կախված է պայմանագրային պարտավորություններից:

ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովն էլ կարևորեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցը: Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի Իրանի հետ ցամաքային սահման, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի: «Դա Հայաստանի համար մեծ դրական գործոն է: ԵԱՏՄ անդամ երկրները ուշադիր հետևում են Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման գործընթացին»,-ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am