Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Պեկին

Armenpress 18:58, 23 Հոկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 24-ից 26-ը Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող «Պեկին-Սիանգշան» 8-րդ միջազգային գիտաժողովին, ինչպես նաև ՉԺՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներին մասնակցելու նպատակով Պեկին է մեկնել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am