Եվրահանձնաժողովը չընդունեց Իտալիայի բյուջեի նախագիծը. AFP

Armenpress 17:53, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը չի ընդունել Իտալիայի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ԵՄ-ի գծով գործընկերների կողմից քննադատության Էր ենթարկվել դեֆիցիտի համաձայնեցված պարամետրերի գերազանցման պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ղեկավարության աղբյուրի: Ավելի վաղ Իտալիան Եվրահանձնաժողովի քննարկմանն Էր հանձնել 2019 թվականի բյուջեի նախագիծը եւ եռամյա բյուջետային պլանը, որոնցում կառավարությունը սահմանել Է բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որը գերազանցում Է ԵՀ-ի հետ համաձայնեցված շեմային մեծությունները:

Դրանից հետո Բրյուսելը Հռոմից պարզաբանումներ Էր պահանջել բյուջեի նախագծի ծախսային հոդվածների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Իտալիայի արտաքին պարտքի կայունությունը: ԵՀ-ում զգուշանում են, որ դա կբերի Իտալիայի արտաքին պարտքի հետագա ավելացման եւ դրա սպասարկման հետ կապված բարդությունների, ինչն իր հերթին սպառնալիքի տակ Է դնում ամբողջ եվրոգոտին: Բրյուսելն սպառնում Է տուգանային ընթացակարգեր կիրառել Հռոմի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am