1000х90.jpg (78 KB)

Մեգան Մարքլը հանրության առջեւ հայտնվել Է կիսաթափանցիկ զգեստով

Armenpress 17:23, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ավստրալական Ֆրեյզեր կղզում հանրության առջեւ հայտնվել Է կիսաթափանցիկ զգեստով: Նրա լուսանկարները հրապարակել Է Daily Mail բրիտանական հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկին դերասանուհի Մարքլը հագել Էր բաց գույնի քաթանե մաքսի-շրջազգեստ՝ բարակ ուսակապերով եւ բարձր կտրվածքով, որը մերկացրել Էր նրա ձախ ազդրը: Ամառային զգեստի հեղինակը Reformation լոսանջելեսյան բրենդն Է: Դրա կայքում զգեստը վաճառվում Է 218 դոլար գնով: Դքսուհին նաեւ իր զգեստը համալրել Էր Sarah Flint-ի կաշվե բոկոտիկներով եւ Karen Walker-ի արեւային ակնոցով: Թագավորական ընտանիքի երկրպագուները թափանցիկ շրջազգեստը համարել են «ամենահամարձակ զգեստը», որը Մեգան Մարքլը հագել Է արքայազն Հարիի հետ հարսանիքից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am