1000х90.jpg (78 KB)

ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Armenpress 17:18, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am