Շանթ Սարգսյանը և Աննա Սարգսյանը ընթանում են աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների խմբում

Armenpress 16:29, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի պատաեկան թիմի անդամ Շանթ Սարգսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնություններում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները: Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը տոնեց 4-րդ հաղթանակը և այժմ Պոլինա Շուվալովայի հետ գլխավորում է աղյուսակը: 4-րդ հաղթանակը տոնեց նաև մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը, ով աղյուսակը գլխավորում է Կաասեն Տոր Ֆրեդերիկի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am