Դմիտրի Կոստինը ԵԱՏՄ-ի շրջանակներում կրիպտոարդյունաբերության ընդհանուր իրավական դաշտ ստեղծելու հնարավորություն է տեսնում

Armenpress 16:12, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիպտոարժույթի և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Կոստինը հույս ունի, որ Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի արդյունքները դրական կլինեն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դմիտրի Կոստինն անդրադարձել է համաժողովի շրջանակներում նոր բիզնես համագործակցություն հաստատելու հնարավորություններին:

«Դրա համար նախևառաջ պահանջվում է համընդհանուր կարգավորման օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի կրիպտոարդյունաբերության և էկոհամակարգի ստեղծման  պահանջներին: Դա նոր կրիպտոգործիքների միջոցով արժույթների օգտագործման   փախանակման հնարավորություն կտա»,- ասաց Կոստինը:

Նա ընդգծեց, որ կրիպտոարժույթի և կրիպտոարդյունաբերության ամբողջ համակարգը բազմաթիվ ազգերի հետաքրքրող  թեմա է, իսկ Եվրասիական տնտեսական միության շրջանակում  հնարավորություն կա  ստեղծել ընդհանուր իրավական դաշտ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am