Վահե Գրիգորյանը ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ ՍԴ դատավոր ընտրվելու համար

Armenpress 14:48, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ի արտահերթ նիստում փակ քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցեց 53-ը:

«Հաշվիչ հանձնախմբի տվյալներով՝ կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, 23-ը՝ դեմ: Այսպիսով, Վահե Գրիգորյանը չի ընտրվում ՍԴ դատավոր»-ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողով նախագահ Գագիկ Մելիքյանը:

Ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ-ի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am