1000х90.jpg (78 KB)

Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին

Armenpress 14:38, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

«Մենք ակտիվ երկխոսում և փոխշահավետ համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բացի Հայաստանից, որը շարունակում է ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ»,-խուսափելով պատասխանել լրագրողի հարցին՝ ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարել էր, որ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է: Ադրբեջանի նախկին արտգործնախարարն այդ ամենը հիմնավորել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am