«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

Armenpress 14:29, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշման են եկել  իրավական գործընթացն ապահովելու համար:

ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Այլ խմբակցություններից դեռ թեկնածու չեն առաջադրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չընտրվելու կանխավարկածով: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ այդպիսով սկիզբ դնելով Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am