Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

Armenpress 01:04, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հրանտ Մելքումյանն անսպասելի պարտություն կրեց:

Այս տուրից հետո Արոնյանը և ևս 5 շախմատիստներ ունեն 3-ական միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am