Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Armenpress 00:58, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Սաֆարյանին քառորդ եզրափակչում հաղթած Ադամ Բատիրովը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Սաֆարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշ ուժերը կչափի Ֆրանկլին Մարեն Կաստիլո-Միխայիլ Սավա հաղթողի, այնուհետ Անդրեյ Կվյատկովսկու հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am