Իսպանիայում վաճառքի Է հանվել արքայադուստր Լեոնորի պատկերով առաջին մետաղադրամը

Armenpress 18:00, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում հոկտեմբերի 22-ին վաճառքի Է հանվել Աստուրիայի գահաժառանգ արքայադուստր Լեոնորի պատկերով առաջին մետաղադրամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետական դրամահատարանը:

«Կոլեկցիոն մետաղադրամը նվիրված Է Աստուրիայի թագավորության ստեղծման 1300-ամյակին: Դրա անվանական արժեքը 30 եվրո Է: Մետաղադրամի մի կողմի վրա պատկերված Է Աստուրիական իշխանապետության գունավոր զինանշանը, մյուսում՝ Ֆիլիպ Վեցերորդ թագավորի եւ նրա ավագ դստեր՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորի կիսադեմը, որի 13-ամյակը լրանալու Է հոկտեմբերի վերջին: Այս մետաղադրամը դեռ նախքան վաճառքում հայտնվելը բուռն քննարկումների առարկա Էր դարձել. բանն այն Է, որ արքայադստեր պատկերը քիչ Է նման օրիգինալին:

Պետական դրամահատարանը հայտարարել Է, որ առավելագույնը հատվելու Է 33 միլիմետր տրամագծով եւ 18 գրամ քաշով 1 միլիոն արծաթե մետաղադրամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am