Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Armenpress 17:50, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱն, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիրգորյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ներկաներին միության 20-ամյակի կապակցությամբ, արժեւորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am