Հայ պատանիները մասնակցում են շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությանը

Armenpress 16:27, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում մեկնարկել է մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարերում Հայաստանը ներկայացված 11 շախմատիստներով: Առաջնություններում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Մեր մասնակիցներից առաջատարների խմբում են ընթանում մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը: 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող է հանդես գալիս նաև Արթուր Դավթյանը, ով վաստակել է 2.5 միավոր: Դավթյանը կես միավորը կորցրել ենթախմբի ԷԼՈ ֆավորիտ Անդրեյ Եսիպենկոյի հետ պարտիայում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am