Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Սաֆարյանը և Կետոևը

Armenpress 12:24, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճայի ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը մրցագորգ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: 70 կգ քաշային կարգում որակավորման փուլում հայ ըմբիշի հակառակորդը Նորբերտ Լուկաշն է:

Մեդալի համար կպայքարի նաև 97 կգ քաշային Գեորգի Կետոևը, ով կփորձի որակավորման փուլում գերազացել  ղազախ Մամեդ Իբրագիմովին:

Նախօրեին ասպարեզ դուրս եկած Միհրան Ջաբուրյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Զավուր Ուգուևը դուրս է եկել եզրափակիչ: Ջաբուրյանի հակառակորդը կլինի կուբացի Անդրեու Օրտեգան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am