Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է տոնական Երևանում

Armenpress 00:42, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2800-ամյա Երևանի տոնական օրը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետը շրջել է տոնական Երևանում, հետևել տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումների ընթացքին: Քաղաքապետը շնորհավորել է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ, մաղթել բարձր տրամադրություն և լուսանկարվել նրանց հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տոնախմբության մասնակից երևանցիներն իրենց հերթին շնորհավորել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու և Երևանի օրվա առթիվ ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրականություն են դառնալու իրենց բոլոր սպասելիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am