Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Արթուր Մեսչյանը

Armenpress 20:42, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու ճարտարապետ, երգիչ, երգահան, Արթուր Մեսչյանը:

«Արմենպրես»-ի հավաստի աղբյուրի տեղեկացմամբ՝  նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի վաղը:  

Արթուր Մեսչյանը նախկինում այդ պաշտոնն զբաղեցրել է 1996 թվականին. նա, բնակվելով ԱՄՆ-ում, ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝  սկսում է իր գործունեությունը՝ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում  Բոստոն։ 

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ճարտարապետն է։

 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am