Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Բելառուսում


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթ է ունեցել Բելառուսի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենասահքում Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր առմամբ հավաքեց 189.56 միավոր և արժանացավ երրորդ հորիզոնականի: Մրցաշարին մասնակցում էին 12 գեղասահորդներ:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:           

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am