Ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Armenpress 16:09, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 79 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Գրիգոր Գրիգորյանը մրցել էր ռումինիացի Օմարասխաբ Նաժմուդինովի հետ՝ գերազանցելով 10:7 հաշվով: 1/8 եզրափակիչում նա մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ առավելության հասնել 9:2 հաշվով:

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչ 10:0 հաշվով պարտվեց ռուսաստանցի Զավուր Ուգուևին:

Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Վալոդյա Ֆրանգուլյանը և Վալտեր Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am