Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում, ժամը 11-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների ընհանուր թվի 8,5 տոկոսը

Armenpress 14:31, 21 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Սարուխան համայնքներում  հոկտեմբերի 21-ին կայանում են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, բոլոր ընտրատեղամասերը բացվել են առավոտվա ժամը 8-ից, իսկ քվեարկությունն ընթանում է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

21 հազար 617 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 1851 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 8,5 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 370 ընտրող, կամ՝ 5,77 տոկոսը: Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են  272-ը, կամ՝ 8,43 տոկոսը: Մաքենիսում 348 ընտրողից քվեարկել են 60-ը, կամ՝ 17,24 տոկոսը: Դդմաշենում 1119 ընտրողից քվեարկել են  360-ը, կամ՝ 18,76 տոկոսը: Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 472-ը, կամ՝ 8,02 տոկոսը: Երանոսում 3827 ընտրողից քվեարկել են 317-ը, կամ՝ 8,28 տոկոսը: 

Քվեարկողների թվի էական ավելացում հանձնաժողովներն ակնկալում են կեսօրից հետո կամ երեկոյան ժամերի ընթացքում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am