Ազատ ոճային ըմբիշներն անհաջող մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Armenpress 13:53, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշները անհաջող մեկնարկեցին Հունգարիայում անցկացվող աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունագարիայում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկայու ազատ ոճային Մեկնարկային գոտեմարտում 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 2։9 հաշվով պարտվեց լեհ ըմբիշին։ Պարտվել էր նաև Վալտեր Մարգարյանը՝ 10։4 հաշվով զիջելով բելառուս ըմբիշին։

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am