«Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին

Armenpress 16:58, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Շիրակ»-ն ընդունեց «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Գյումրեցիների հաղթական և միակ գնդակը խփեց Գեորգի Գոգիչաևը:

Ժամերը առաջ «Լոռի»-ին հաղթել էր «Արցախ»-ին, իսկ մյուս՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» խաղեը կկայանան հոկտեմբերի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am