«Լոռի»-ն հաղթանակ կորզեց «Արցախ»-ից

Armenpress 16:10, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները վերսկսվեցին հավաքականների խաղերի դադարից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 12-րդ տուրի առաջին խաղում «Արցախ»-ը մրցեց «Լոռի»-ի հետ: Վանաձորյան ակումբը կարողացավ հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում` գերազանցելով մրցակցին 2:3 հաշվով: «Արցախ»-ի կազմում աչքի ընկան Էդուարդ Ավագյանը և Ակմալ Բախտիարովը: «Լոռի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոնել Դեզիրեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալիյու Իսան:

Տուրի մյուս խաղերում կմրցեն հետևյալ զույգերը` «Շիրակ»-«Արարատ», «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am