Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցների մեկը Հայաստանում կհիմնի կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ

Armenpress 11:50, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն:ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում: Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա` այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը` ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է Ադամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am