Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Armenpress 11:11, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության մեկնարկում պայքարը կսկսեն ազատ ոճային ըմբիշները` Հայաստանի ներկայացուցիչներից Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Աբուբակր Աբակարովի հետ:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am