Սաուդյան Արաբիան հայտնի լրագրողի սպանության մեղքը փորձում է դնել սաուդացի գեներալներից մեկի վրա

Armenpress 21:02, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են Ստամբուլում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Հաշքաջիի սպանության մեղքը դնել երկրի արքայազնի հետ մտերիմ գեներալներից մեկի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է New York Times-ը: 

New York Times-ի հրապարակման մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սաուդացի լրագրողի հետ պատահած միջադեպում փորձում են որպես մեղավոր ներկայացնել սաուդացի գեներալ Ահմեդ ալ Ասիրիին:

Հրապարակման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ԱՄՆ-ին փոխանցել են գեներալի անունը և պնդել, որ լրագրողը սպանվել է գեներալի կողմից, և որ գեներալը չարաշահել է իր լիազորությունները: Մասնավորապես, նշվում է, որ գեներալը սխալ հրաման է կատարել:

Ըստ սաուդյան իշխանությունների կողմից ԱՄՆ-ին ներկայացված տարբերակի՝ իրենք գեներալին հրամայել են միայն հարցաքննել լրագրողին, սակայն գեներալը սխալ է հասկացել բանավոր հրամանը և սպանել է լրագրողին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am