Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը

Armenpress 18:24, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հոկտեմբերի 27-ին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Գագաթնաժողովին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին քննարկվելու են սիրիական հակամարտության հետ կապված բոլոր մանրամասները, ներառյալ՝ Իդլիբի շուրջ համաձայնությունն ու հակամարտության մշտական լուծմանն ուղղված համատեղ շահերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am