Նիդեռլանդներում հանձնել են առաջին անձնագիրը՝ «չեզոք» սեռի մատնանշմամբ

Armenpress 17:02, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների իշխանություններն առաջին անձնագիրն են հանձնել, որում մատնանշված Է տիրոջ «չեզոք» սեռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել Է BBC-ն:

«Լեոնե Զեկերս, 57 տարեկան, ստացել Է անձնագիր, որտեղ սեռը նշված Է որպես «X»՝ տղամարդկանց համար՝ «M»-ի եւ կանանց համար` «V»-ի փոխարեն»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշել Է, որ 2001 թվականին Զեկերսը սեռափոխման վիրահատություն Է արել արականից իգականի, սակայն այժմ իրեն նույնականացնում Է որպես միջին սեռի մարդ:

Ավելի վաղ Զեկերսը դիմել Էր դատարան՝ պահանջելով թույլատրել «չեզոք» սեռի պատկանող անձանց պաշտոնական գրանցումը. այդ գործընթացը նա շահել Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am