1000х90.jpg (78 KB)

Մերկելի կուսակցական դաշինքի վարկանիշը նոր հակառեկորդ Է արձանագրել. հարցում

Armenpress 15:05, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) վարկանիշը մնում Է ռեկորդային ցածր մակարդակի վրա: Այսպիսին են ARD հեռուստաալիքի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ պահպանողականների օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 25 տոկոսը, ինչը մեկ տոկոսային կետով պակաս Է, քան մեկ շաբաթ առաջ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ), որը Անգելա Մերկելի դաշինքի հետ միասին մտնում Է կառավարող կոալիցիայի մեջ, պաշտպանում Է 14 տոկոսը: «Երկու կուսակցությունների համար Էլ սա ամենավատ վարկանիշն Է այն ողջ ժամանակաշրջանում, երբ ARD-ն հարցումներ Է անցկացնում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Քաղաքական ժողովրդականության վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում են «կանաչները» (19 տոկոս), «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության օգտին այժմ պատրաստ Է քվեարկել ընտրազանգվածի 16 տոկոսը: Ձախ կուսակցությունը վայելում Է ընտրողների 9 տոկոսի, լիբերալները՝ 11 տոկոսի աջակցությունը: Հարցմանը մասնակցել Է 1040 մարդ:

Սոցիոլոգիական մեկ այլ ծառայության՝ Emnid-ի վարկածով՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը նվազագույն ցուցանիշի Է հասել նախանցած շաբաթվանից: Հոկտեմբերի 7-ին այն կազմել Է 27 տոկոս, իսկ 14-ին՝ 26 տոկոս: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բավարիայի դաշնային երկրամասում հոկտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների ֆոնին: Այնտեղ զգալիորեն թուլացել են ՔՍՄ-ի դիրքերը, որը կորցրել Է խորհրդարանական մեծամասնությունը, եւ ԳՍԴԿ-ի դիրքերը: Դիտորդները դա գնահատել են որպես լուրջ հարված պահպանողականներին եւ Անգելա Մերկելի դաշնային կառավարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am