Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյանը

Armenpress 14:32, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Վերջին տարիներին Ռաֆայել Թորոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն էր: Նա 79 տարեկան էր: 

Թորոսյանը ՀԱՕԿ նախագահը պաշտոնը զբաղեցրել է 1993-94 թվականներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am