Որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունը Հայաստանի ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծելն է. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

Armenpress 13:50, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության  նպատակը և որևէ հարց լուծելու մեթոդաբանությունն այն է, որ  Հայաստանի ժողովրդի համար պետք է ստեղծվի աշխատելու հնարավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կապան քաղաքի համայնքներից մեկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում և հայրենիքում: Եվ սա է պատճառը, որ մենք մտածում ենք, որ քաղաքացին պետք է լինի ազատ, պետք է լինի հպարտ, քաղաքացին պետք է լինի աշխատանքի նկատմամբ հարգանքով և քաղաքացու ցանկացած աշխատանք պետք է հարգվի: Գիտեք, մի տրամաբանություն կա, որ որոշ մարդիկ այստեղ՝ Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում են Ռուսաստանում ամեն գործ էլ անում են: Ես ուզում եմ ասել, որ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի: Առաջին հերթին ես իմ հարգանքը տածում եմ աշխատող մարդու նկատմամբ: Եվ ես գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ: Որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքն այսօր այսպես ամուր ոտքերի վրա կանգնած չէր լինի»,- ասաց Փաշինյանը:

Նա հավաքված քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am