Աշխարհի խոշորագույն օդանավակայանների մեկ երրորդը անվանակոչված Է նշանավոր մարդկանց պատվին

Armenpress 13:22, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: OneTwoTrip ճանապարհորդությունների ծառայությունը վերլուծել Է 2017 թվականին աշխարհում ուղեւորահոսքի ցուցանիշով 300 խոշորագույն օդանավակայանների անվանումները եւ եկել այն եզրակացության, որ դրանց մեկ երրորդին շնորհվել են նշանավոր պետական եւ զինվորական ղեկավարների, ինչպես նաեւ արվեստի ու այլ բնագավառների գործիչների անուններ:

Ընդամենը հետազոտությունն ընդգրկել Է 65 երկրների օդանավակայաններ՝ ավելի քան 5 միլիարդ մարդ միագումար ուղեւորահոսքով: Ամենից հաճախ օդանավակայանները կոչում են պետական ու քաղաքական գործիչների անուններով. նման նեյմինգի արժանացել Է որեւիցե մեկի պատվին անվանակոչված օդանավակայանների կեսից ավելին (54 տոկոս): Տարածվածությամբ երկրորդ տեղում օդաչուներն ու ռազմական գործիչներն են (18 տոկոս), երրորդում՝ արվեստի աշխատողները (16 տոկոս): Արվեստի այն գործիչների շրջանում, որոնց պատվին անվանակոչված են օդանավակայանները, ամենից շատ երաժիշտներն են (39 տոկոս), գրողները եւ բանաստեղծները (25 տոկոս), նկարիչները (20 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am