ՀՀԿ ԳՄ նիստում շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր

Armenpress 10:26, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է  ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: 

«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- գրել է Աշոտյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am