Կերչում տուժած աղջիկը մահացել է բժշկական ուղղաթիռում, զոհերի թիվը հասել Է 21-ի

Armenpress 14:07, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 16-ամյա աղջիկը, որը տուժել Էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետտեւանքով, մահացել Է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«16 տարեկան աղջիկը մահացել Է ուղղաթիռում թռիչքի ժամանակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել Է 21-ի: Չոհվածներից 16-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 21 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Զոհվածներից տասներկուսն անչափահասներ են:

Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am