Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, բայց չի կարծում, որ դա հարկավոր կլինի

Armenpress 13:55, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական կառավարության ղեկավարը հոկտեմբերի 18-ին հայտարարել Է Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսելուց առաջ:

«Ներկայում քննարկվում Է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»,-ասել Է Մեյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում Է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել Էր:

Վարչապետը նաեւ կրկնել Է, որ կողմերը «լավ առաջընթացի» են հասել ինչպես ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ համաձայնագրի հարցում, այնպես Էլ ապագա համագործակցության պայմանների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am