Ֆրանսիայի հարավում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

Armenpress 13:52, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտի 126 կոմունաներում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի Journal Officiel պաշտոնական բանբերում:

«Հեղեղումների ու սողանքների հասցրած վնասի պատճառով բնական աղետի ռեժիմ մտցնելու պահանջը բավարարված Է»,- նշվում Է հրապարակման մեջ: Հայտարարությանը կից ցուցակում տեղ Է գտել Օդի դեպարտամենտի 126 կոմունա:

Ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված Է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում Է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը: Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել Է 14-ի:

Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am