ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի ջեքփոթը հասել Է ռեկորդային 868 միլիոն դոլարի

Armenpress 12:21, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել Է 868 միլիոն դոլարի, դա ռեկորդային գումար Է այդ վիճակախաղի պատմության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 17-ին հրապարակվել Է վիճակախաղի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 16-ին կայացած խաղարկության արդյունքներով՝ վիճակախաղի 4,5 միլիոն տոմսեր եղել են շահող: Դրանց տերերը կստանան տարբեր դրամական մրցանակներ: Այդ օրը ջեքփոթը տանել ոչ մեկին չի հաջողվել: Հաջորդ խաղարկությունը նախատեսված Է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը ջեքփոթն, ինչպես սպասվում Է, կհասնի արդեն 900 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 303 միլիոնի հարաբերությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am