Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում բոլոր զոհվածներին

Armenpress 10:04, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է քաղաքային վարչակազմի փոխղեկավար Դիլյավեր Մելգազիեւը:

«Բոլոր զոհվածների անունները հայտնի են: Բոլոր 20-ն Էլ ճանաչվել են»,- ասել Է նա: «Չոհվածներից 15-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ»,- հավելել Է Մելգազիեւը: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, ներառյալ չարագործը:

Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am