Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Armenpress 09:41, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի  հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:

Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am