1000х90.jpg (78 KB)

Lավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին. Զախարովան անդրադարձել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Armenpress 22:00, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ: «Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ համար դժվար է դատողություններ անել այս հարցի շուրջ: Մեզ հետ այդ տեղեկություններով ոչ ոք չի կիսվել: Կցանկանայի ասել, որ սկզբունքորեն նման միջոցառման հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը, քանի որ խոսքը հակամարտության հետ կապված իրավիճակի մասին է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մարիա Զախարովան:

Արցախ այցելած ռուս կանանց թվում են եղել հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am