Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Արցախի պետնախարարը քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը հարցեր

Armenpress 20:37, 17 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը Արցախի պատվիրակությանը ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող՝ սոցիալական և ֆինանսական ոլորտների բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ տարվող քայլերը: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է հայկական երկու պետությունների միջև փորձի փոխանակումն ու նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ օրինակ են ծառայում Արցախի համար: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am