Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Armenpress 18:56, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդերլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:         



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am