Նախորդ տարի Հայաստան այցելողները ծախսել են 1,1 միլիարդ դոլարից ավելի գումար

Armenpress 18:12, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 1 մլրդ 120 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2017 թվականին Հայաստան  1 մլն 495 հազար այցելություն է եղել:  

Հարավային Կովկասում Վրաստանը այցելությունների թվով առաջատար է: 2017 թվականին Վրաստան այցելությունների թիվը կազմել է  3 մլն 479 հազար: Արդյունքում, զբոսաշրջիկների ծախսած գումարը կազմել է 2 մլրդ 751 մլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am