Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

Armenpress 17:42, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին  հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից:

Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը և նշել, որ իր փորձը սիրով է փոխանցում Հայաստանի բժիշկներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրային առողջությանը վերաբերող հարցերի:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am