1000х90.jpg (78 KB)

Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին կընտրի մեկ-երկու շաբաթվա ընթացքում. Associated Press

Armenpress 17:35, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին պլանավորում Է ընտրել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել Է Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, որն ամբողջությամբ հրապարակել Է հոկտեմբերի 16-ին: «ԵՍ շատ մարդիկ ունեմ, որոնք ցանկանում են ստանալ այդ պաշտոնը,- ասել Է Թրամփը:- Ես այնքան լավ հարաբերություններ ունեմ Նիկիի հետ: Մենք նրա հետ Էլ ենք դա քննարկել»: «Ես կասեի, որ դրա վերաբերյալ որոշում կընդունեմ հաջորդ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել Է նա:

Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ, հոկտեմբերի 16-ին հայտնել Է, որ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը: «Նաուերթը ավելի մոտ Է դարձել Փոմպեոյին, որի հետ հոկտեմբերի 16-ին ուղեւորվել Էր Սաուդյան Արաբիա: Սպիտակ տան աշխատակիցները նրան ընդունակ են համարում հանդես գալ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության պաշտպանությամբ: Նա նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի գլխավոր թենածուն Է, որը կփոխարինի Սառա Սանդերսին, երբ նա հեռանա, թեեւ այդ աշխատանքը պակաս գրավիչ Է վերջին երկու ամսվա ընթացքում բրիֆինգների թվաքանակի կրճատման կապակցությամբ»,- գրել Է թերթը:

Նաուերթն ինքը հրատարակությանը չի մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը, Սպիտակ տանը նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից: Ավելի վաղ Թրամփը նշել Էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն Է դիտարկում: Նախագահը չԷր հրապարակել նրանց անունները, բայց ասել Էր, որ նրանց թվում Է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել Էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am