Կերչի քոլեջում պայթյունի փաստով քրեական գործ Է հարուցվել ահաբեկչություն հոդվածով. ՔԿ

Armenpress 16:13, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Քննչական կոմիտեն (ՔԿ) ահաբեկչական գործողություն հոդվածով քրեական գործ Է հարուցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱԱՍ-ին հայտնել Է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«ՌԴ-ի Քննչական կոմիտեի Ղրիմի Հանրապետության Գլխավոր քննչական վարչության քննչական մարմինների կողմից հարուցվել Է քրեական գործ Կերչ քաղաքի քոլեջներից մեկում այն հանցագործության հատկանիշներով, որը նախատեսված Է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողություն»)»,- հայտնել Է Պետրենկոն:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին պոլիտեխնիկական քոլեջի ճաշարանում գործել Է չպարզված պայթուցիկ սարք՝ լցոնված մետաղական առարկաներով: Նա նշել Է, որ տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են, նրանց մեծ մասը դեռահասներ են: Նախնական տվյալներով՝ զոհվել Է տասներեք մարդ, տուժել Է շուրջ 50 հոգի, հիմնականում՝ երեխաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am